Այսօր: Երկուշաբթի, 15 Սեպտեմբերի 2025թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
15.09.25 ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է «ՏԵՍԵԼ ԵՄ» ՀԱՎԵԼՎԱԾԸ
Հարգելի՛ Բաղրամյան համայնքի բնակիչներ. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է նոր և հարմարավետ գործիք՝ «Տեսել եմ» հարթակը teselem.amև նույնանուն բջջային հավելվածը, որը հասանելի է App Store-ում և Google Play-ում։Այս հնարավորությունը թույլ է տալիս յուրաքանչյուրիդ ընդամենը մի քանի վայրկյանում մեր համայնքապետարանին փոխանցել նկատած խնդիրները՝ կցելով լուսանկար կամ տեսանյութ, կարճ նկարագրություն, ճշգրիտ տեղադրություն։Համայնքապետարանի աշխատակազմը ստանում է Ձեր ուղարկած տվյալները և ձեռնարկում անհրաժեշտ քայլեր՝ խնդրին լուծում տալու համար։ Լուծման ընթացքի և արդյունքի մասին դուք անմիջապես կտեղեկացվեք։ Ինչպես օգտվել նկարեք նկատած ... Մանրամասն
15.09.25 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՖԵՐՄԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հարգելի՛ ֆերմերներ և գյուղատնտեսության ոլորտի մասնագետներ,ՍՊԸ «ԱԳՐՈԽԻՄ ԱԼՅԱՆՍ» ընկերությունը (ՀՎՀՀ՝ 01268729) իր գործունեությունն իրականացնում է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզում՝ զբաղվելով հացահատիկային և կերային մշակաբույսերի (գարնանացան գարի, գարնանացան ցորեն, վարսակ, կորնգան, առվույտ) էլիտային և առաջին վերարտադրության հավաստագրված սերմերի արտադրությամբ և արտահանմամբ։Ընկերությունը հայտնում է իր պատրաստակամությունը համագործակցելու ՀՀ-ում, մասնավորապես Արմավիրի մարզում ֆերմերների, սերմնարտադրությամբ զբաղվող կազմակերպությունների և գյուղատնտեսության այլ ճյուղերի մասնագետների հետ։ Կոնտակտային տվյալներ․ՍՊԸ «ԱԳՐՈԽԻՄ ԱԼՅԱՆՍ» Հասցե՝ Հայաստան, Երևան, 0052, Քանաքեռ-Զեյթուն, ... Մանրամասն
09.09.25 ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ ԱՐՏԱՄԵՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ
Սեպտեմբերի 4-ին, Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ, ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Արտամետ բնակավայրի միջնակարգ դպրոցում անցկացվեցին անվտանգության ուսումնական պարապմունքներ։ Պարապմունքների նպատակն էր բարձրացնել աշակերտների ու մանկավարժների իրազեկվածությունը արտակարգ իրավիճակների դեպքում գործելու կանոնների վերաբերյալ, ձևավորել արագ արձագանքման հմտություններ և ընդգծել յուրաքանչյուրի պատասխանատվությունը հասարակական անվտանգության ապահովման գործում։ Միջոցառման ընթացքում աշակերտներին ներկայացվեցին տարաբնույթ արտակարգ իրավիճակներում (երկրաշարժ, հրդեհ, տեխնածին վթարներ) գործելու սկզբունքները, ցուցադրվեցին տարհանման ուղիները, ինչպես նաև կազմակերպվեցին գործնական վարժանքներ՝ ուսանողները ... Մանրամասն
05.09.25 ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ

Հարգելի՛  Բաղրամյանցիներ․
Տեղեկացնում ենք Ձեզ, որ սեպտեմբերի 8-ին՝  ժամը 14։00-ին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա 2025 թվականի  ավագանու  թիվ  7-րդ արտահերթ  նիստը։
Հարգանքով՝ ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյանի  համայնքապետարանի աշխատակազմ։

01.09.25 ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ աշակերտներ, հարգարժա՛ն մանկավարժներ և ծնողներ,Սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի օրը, առանձնահատուկ խորհուրդ ունի մեր ժողովրդի կյանքում․ այն ոչ միայն նոր ուսումնական տարվա մեկնարկն է, այլև գիտելիքի, կրթության և լուսավոր գաղափարների հաղթանակի խորհրդանիշը։ Այսօր մենք ևս մեկ անգամ վկայում ենք, որ համայնքի զարգացման, պետության կայացման և մեր երեխաների ապագայի գլխավոր հենասյունը կրթությունն է։ Հենց կրթված և ստեղծագործ սերունդն է, որ ձևավորում է մրցունակ երկիր և ուժեղ պետություն։ Բաղրամյանի համայնքը մշտապես մեծ ուշադրություն է դարձնում կրթության ոլորտին՝ հնարավորության սահմաններում աջակցելով դպրոցներին, մանկավարժներին և աշակերտներին։ Մեր նպատակը պարզ է՝ ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր ... Մանրամասն
01.09.25 ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՈՒՇԱԿԵՐՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ-Ի ՎԵՐԱԲԱՑՄԱՆ ԱՌԹԻՎ
Հարգելի՛ բնակիչներ, սիրելի՛ ծնողներ և մանկավարժներ.Այսօր մենք նշում ենք մի կարևոր իրադարձություն՝ Հուշակերտի մանկապարտեզի վերաբացումը։ Պետության և համայնքի համատեղ ջանքերով հիմնանորոգված այս կրթօջախը նախատեսված է 69 երեխայի համար, և արդեն իսկ այն հաճախում է 37 փոքրիկ։ Սա համայնքի ապագայի նկատմամբ ունեցած մեր պատասխանատվության և միասնական աշխատանքի վառ օրինակն է։ Մանկապարտեզի բացումը միայն ենթակառուցվածքի բարելավում չէ։ Այն խորհրդանշում է մեր հավատը կրթության նկատմամբ, մեր պարտականությունը՝ ապահովել բոլոր երեխաների համար հավասար հնարավորություններ՝ անկախ սոցիալական վիճակից։ Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի մեծանալու առողջ, ապահով և կրթական հավասար պայմաններում։Այս նախաձեռնությունը ներդաշնակվում ... Մանրամասն
18.08.25 ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔ
ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանում տեղի է ունեցել շտաբային ուսումնավարժանք՝ Տարհանման բնակչության ընդունման և կեցաապահովման կազմակերպումը թեմայով։ ՈՒսումնավարժանքի ընթացքում համայնքապետարանի աշխատակազմի, ուժային և իրավիճակային կառավարման ստորաբաժանումների ներկայացուցիչները, համագործակցելով լրացուցիչ ոլորտի տարածքային պատասխանատու մարմնի հետ, ներկայացրել և ուսումնասիրել են տարհանման պլանները, բնակչության ժամանակավոր ընդունման ու կեցարանների կազմակերպման մեխանիզմները։ Մասնակիցները պարբերաբար կատարել են գործնական վարժանքներ՝ ցուցադրելով համակարգված համագործակցություն և արդյունավետ արձագանք արտակարգ իրավիճակների դեպքում։ Ուսումնավարժանքի նպատակն է բարձրացնել համայնքային կառավարման, բնակչության ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
Բաղրամյան համայնքի 40 ամյակին նվիրված միջոցառում
2022 Թ․Բաղրամյան համայնքում կատարված աշխատանքներ
«Վարչապետի գավաթ» հեծանվավազքի համայնքային փուլ
2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 5 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ  ԹԻՎ 6 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ  ԹԻՎ 7 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner