09.09.25
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ ԱՐՏԱՄԵՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ
|
Սեպտեմբերի 4-ին, Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ, ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Արտամետ բնակավայրի միջնակարգ դպրոցում անցկացվեցին անվտանգության ուսումնական պարապմունքներ։ Պարապմունքների նպատակն էր բարձրացնել աշակերտների ու մանկավարժների իրազեկվածությունը արտակարգ իրավիճակների դեպքում գործելու կանոնների վերաբերյալ, ձևավորել արագ արձագանքման հմտություններ և ընդգծել յուրաքանչյուրի պատասխանատվությունը հասարակական անվտանգության ապահովման գործում։ Միջոցառման ընթացքում աշակերտներին ներկայացվեցին տարաբնույթ արտակարգ իրավիճակներում (երկրաշարժ, հրդեհ, տեխնածին վթարներ) գործելու սկզբունքները, ցուցադրվեցին տարհանման ուղիները, ինչպես նաև կազմակերպվեցին գործնական վարժանքներ՝ ուսանողները ...
Մանրամասն |
|
05.09.25
ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
|
Հարգելի՛ Բաղրամյանցիներ․ Տեղեկացնում ենք Ձեզ, որ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա 2025 թվականի ավագանու թիվ 7-րդ արտահերթ նիստը։ Հարգանքով՝ ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի աշխատակազմ։
|
|
01.09.25
ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ աշակերտներ, հարգարժա՛ն մանկավարժներ և ծնողներ,Սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի օրը, առանձնահատուկ խորհուրդ ունի մեր ժողովրդի կյանքում․ այն ոչ միայն նոր ուսումնական տարվա մեկնարկն է, այլև գիտելիքի, կրթության և լուսավոր գաղափարների հաղթանակի խորհրդանիշը։ Այսօր մենք ևս մեկ անգամ վկայում ենք, որ համայնքի զարգացման, պետության կայացման և մեր երեխաների ապագայի գլխավոր հենասյունը կրթությունն է։ Հենց կրթված և ստեղծագործ սերունդն է, որ ձևավորում է մրցունակ երկիր և ուժեղ պետություն։ Բաղրամյանի համայնքը մշտապես մեծ ուշադրություն է դարձնում կրթության ոլորտին՝ հնարավորության սահմաններում աջակցելով դպրոցներին, մանկավարժներին և աշակերտներին։ Մեր նպատակը պարզ է՝ ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր ...
Մանրամասն |
|
01.09.25
ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՈՒՇԱԿԵՐՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ-Ի ՎԵՐԱԲԱՑՄԱՆ ԱՌԹԻՎ
|
Հարգելի՛ բնակիչներ, սիրելի՛ ծնողներ և մանկավարժներ.Այսօր մենք նշում ենք մի կարևոր իրադարձություն՝ Հուշակերտի մանկապարտեզի վերաբացումը։ Պետության և համայնքի համատեղ ջանքերով հիմնանորոգված այս կրթօջախը նախատեսված է 69 երեխայի համար, և արդեն իսկ այն հաճախում է 37 փոքրիկ։ Սա համայնքի ապագայի նկատմամբ ունեցած մեր պատասխանատվության և միասնական աշխատանքի վառ օրինակն է։ Մանկապարտեզի բացումը միայն ենթակառուցվածքի բարելավում չէ։ Այն խորհրդանշում է մեր հավատը կրթության նկատմամբ, մեր պարտականությունը՝ ապահովել բոլոր երեխաների համար հավասար հնարավորություններ՝ անկախ սոցիալական վիճակից։ Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի մեծանալու առողջ, ապահով և կրթական հավասար պայմաններում։Այս նախաձեռնությունը ներդաշնակվում ...
Մանրամասն |
|
18.08.25
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔ
|
ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանում տեղի է ունեցել շտաբային ուսումնավարժանք՝ Տարհանման բնակչության ընդունման և կեցաապահովման կազմակերպումը թեմայով։ ՈՒսումնավարժանքի ընթացքում համայնքապետարանի աշխատակազմի, ուժային և իրավիճակային կառավարման ստորաբաժանումների ներկայացուցիչները, համագործակցելով լրացուցիչ ոլորտի տարածքային պատասխանատու մարմնի հետ, ներկայացրել և ուսումնասիրել են տարհանման պլանները, բնակչության ժամանակավոր ընդունման ու կեցարանների կազմակերպման մեխանիզմները։ Մասնակիցները պարբերաբար կատարել են գործնական վարժանքներ՝ ցուցադրելով համակարգված համագործակցություն և արդյունավետ արձագանք արտակարգ իրավիճակների դեպքում։ Ուսումնավարժանքի նպատակն է բարձրացնել համայնքային կառավարման, բնակչության ...
Մանրամասն |
|
12.08.25
ԽՄԵԼՈՒ ՋՐԱԳԾԻ ՑԱՆՑԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ
|
ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Տալվորիկ բնակավայրում մեկնարկվել է խմելու ջրագծի ցանցի հիմնանորոգման աշխատանքները։ Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվում է Բաղրամյան համայնքի միջոցներով և նպատակ ունի ապահովել բնակիչների անխափան և որակյալ ջրամատակարարումը։ Աշխատանքների շրջանակում հիմնանորոգվում են հետևյալ հատվածները․Արաբոյի փողոց – 500 մ,Անդրանիկի փողոց – 450 մ,Գ. Չաուշի փողոց – 200 մ,Գ. Նժդեհի փողոց – 260 մ,Ճակատային մաս – 460 մ,մասի հատման հատված – 530 մ։Բացի այդ, ծրագրի մեջ ներառված է նաև բնակավայրի հիմնական դպրոցին մոտ գտնվող մոտ 300 մ ջրագիծ, ինչը հնարավորություն կտա դպրոցը և հարակից տարածքները ապահովել կայուն ջրամատակարարմամբ։Բաղրամյան համայնքապետարանը ...
Մանրամասն |
|
12.08.25
ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի երիտասարդներ․Այսօր մենք նշում ենք ոչ միայն երիտասարդների օրը, այլև մեր երկրի ապագայի ամենակարևոր տոնը։ Ձեր սերունդը մեր պետության ուժի, կայունության և զարգացման գլխավոր շարժիչն է։ Դուք եք այն սյուները, որոնց վրա պիտի կառուցվի արդար, անվտանգ և բարգավաճ Հայաստան։Ժամանակակից աշխարհում երիտասարդը միայն լսող կամ հետևող չէ, այլ ակտիվ ձևավորող։ Ձեր մտքերը, նախաձեռնությունները և արժեքները կարող են ուղղել երկրի ընթացքը դեպի ազգային շահերի պաշտպանություն, պետական ինքնիշխանության ամրապնդում և համերաշխ հասարակության ձևավորում։ Այսօր, երբ մեր երկրում մեկնարկել է խաղաղության գործընթացը, ձեր սերունդը դառնում է այս նոր ժամանակաշրջանի առանցքային մասնակիցը։ Խաղաղությունը պետք է կառուցվի ոչ թե զիջումների ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |