Բաղրամյանի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասերի աճուրդ- վաճառք՝ դասական եղանակով (գնի ավելացման մեթոդով)։ Աճուրդը տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերի 21-ին ժամը՝ 12:00-ին Բաղրամյանի համայնքապետարանում։
Հասցեն` ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնք, գ. Բաղրամյան, Բաղրամյան փողոց 2/3, Բաղրամյանի համայնքապետարանի շենք ։
Նշված հողատարածքների համար սահմանված է նախավճար՝ մեկնարկային գնի 50%-ը,մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ, սակարկության քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով:Աճուրդին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն հայտ, մասնակցության վճարի անդորրագիր և անձը հաստատող փաստաթուղ։ Աճուրդի պայմաններին ծանոթանալու,լոտերի ուսումնասիրության և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Բաղրամյանի համայնքապետարան`վերը նշված հասցեով։ Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ: Հարցերի համար կարող եք զանգահարել Բաղրամյանի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովին 093-99-61-08 հեռախոսահամարով։