27.12.24
ԱՄԱՆՈՐՅԱ ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԻՐՈՒՄ ՆԱԵՎ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Երեխաներին ուրախացնելու նպատակով ` Բաղրամյան համայնքի ղեկավարը և ողջ անձնակազմը 14 վարչական բնկավայրերի 2-10 տարեկան երեխաներին նվիրեցին քաղցրեղենի նվեր–տուփեր։ Համայնքում գործող բոլոր դպրոցներում և մանկապարտեզներում տեղի ունեցան տոնական միջոցառումներ, որոնց ընթացքում էլ երեխաները ստացան իրենց նվերները։ Սիրելի՛ երեխաներ, շնորհավոր ձեր Ամանորն ու Սուրբ ծնունդը.․․ Թող ձեր բոլոր տարիները անցնեն խաղաղության և անհոգ մանկության մեջ․․․ Թող Ամանորյա լուսավոր, բարձր տրամադրությունը միշտ ուղեկցի ձեզ...
|
|
23.12.24
ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
|
Հարգելի՛ բաղրամյանցիներ․ Տեղեկացնում ենք Ձեզ, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 14 ։00-ին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա 2024 թվականի ավագանու թիվ 12-րդ հերթական նիստը։ Հարգանքով՝ ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի աշխատակազմ։
|
|
23.12.24
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
|
Հարգելի՛ բաղրամյանցիներ․ Տեղեկացնում ենք Ձեզ, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 16 ։00-ին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա 2025 թվականի բյուջեի հանրային քննարկում։ Հարգանքով՝ ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի աշխատակազմ։
|
|
26.11.24
ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
|
Հարգելի՛ բաղրամյանցիներ․ Տեղեկացնում ենք Ձեզ, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 14 ։00-ին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա 2024 թվականի ավագանու թիվ 11-րդ հերթական նիստը։ Հարգանքով՝ ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի աշխատակազմ։
|
|
25.11.24
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
|
Հարգելի՛ բնակիչներ․ Տեղեկացնում ենք որ, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման հավելվածի՝ 2024 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Վանանդ բնակավայրի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Հայնախագիծ» ԲԲԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Վանանդ բնակավայրում նախատեսվող միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքների հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը։Քննարկմանը կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ անձիք։Հիշե՛ք, որ Ձեր մասնակցությունն ու կարծիքը շատ կարևոր է։
|
|
18.11.24
ԼԻԶԻՆԳԸ ՈՐՊԵՍ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑ
|
ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիան «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հետ համատեղ իրականացնում է «Լիզինգը որպես բիզնեսի զարգացման միջոց» տեղեկատվական հանդիպումը։ Հանդիպման ընթացքում լիզինգատու կազմակերպությունները ներկայացնելու են առկա հնարավորությունները և լիզինգի պայմանները։ Հանդիպմանը կարող են մասնակցել համայնքում բիզնես գործունեություն ծավալող գործարարները։Հանդիպումը տեղի է ունենալու նոյեմբերի 19-ին ժամը 10։30-ին,Արմավիրի մարզ, ք․ Էջմիածին Շահումյան փող․, 36 շ․(Մաչանենց տուն) հասցեում։ Մասնակիցները կարող են գրանցվել հանդիպմանը հետևյալ հղումով՝ https://forms.gle/4iTQXN7XMSR9SMww5
|
|
11.11.24
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՏԻՄ-ի ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի՛ գործընկերներ․Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ ՏԻՄ օրվա առթիվ:Տեղական ինքնակառավարման մարմինները դժվարին, սակայն պատվաբեր առաքելություն են իրականացնում՝ հանդիսանալով քաղաքացու և պետության անմիջական կապող օղակը: Պետությունն ուժեղ է իր զարգացող համայնքներով․ երկրի կայունության հիմքը ուժեղ ու կազմակերպված համայնքներ ունենալն է, իսկ տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության կարևորագույն նախապայմանը մեր քաղաքացիների ակտիվ մասնակցությունն է՝ որոշումների կայացմանը և իրականացմանը, ինչը անշուշտ, մեր երկրի անշեղ զարգացման լավագույն գրավականն է։ՏԻՄ համակարգի հետագա կատարելագործման, համայնքներում տարբեր բնույթի ծառայությունների ծավալի մեծացման և արդյունավետության ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |