Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանը հայտարարում է․ 2024 թվականի հունիսի 24–ին կկայանա Բաղրամյան համայնքի Լեռնագոգ, Արտամետ, Դալարիկ, Բաղրամյան, գյուղերի գյուղատնտեսական, բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերի աճուրդ–վաճառք՝ դասական եղանակով (գնի ավելացման):
Աճուրդը կկայանա 2024 թվականի հունիսի 24-ին ժամը 12։00–ին Բաղրամյանի համայնքապետարանում։
Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնք,
գ. Բաղրամյան, Բաղրամյան փողոց 2/3, Բաղրամյանի համայնքապետարանի շենք :
Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից՝ երեք աշխատանքային օր առաջ:
Հեռ՝. (095-75-93-90):