Ղեկավարվելով  <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 31-րդ և 50-րդ  կետերի դրույթներով և հիմք ընդունելով Նարեկ Հովհաննեսի Գևորգյանի դիմումը. 
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղի վարչական տարածքում գտնվող, քաղաքացի՝ Նարեկ Հովհաննեսի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը /կադաստրային ծածկագիր 04-045-0012-0004/  տալ <<Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնք, գյուղ Լեռնագոգ, Հրանտ Դինքի փողոց, 33 բնակելի տուն>> հասցեն:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն  առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի միավորված մարզերի ստորաբաժանում:
3.Սույն  որոշումն  ուժի մեջ  է մտնում ընդունման պահից: