Այսօր: Ուրբաթ, 30 Մայիսի 2025թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 89
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
28.05.25 ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 28-Ի՝ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ Բաղրամյանցիներ․Սրտանց շնորհավորում եմ ձեզ մեր պատմության մի մեծափառ ու խորհրդանշական օրվա՝ Մայիսի 28-ի, Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման տարեդարձի կապակցությամբ։ 1918 թվականի այս օրը հայ ժողովուրդը պատմության բեկումնային պահին ընտրեց պայքարը՝ հանուն ազատության։ Սարդարապատի, Բաշ Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերում հայ զինվորը ոչ միայն զենքով, այլ հոգու ամրությամբ կերտեց մեր անկախ պետականության հիմքը։ Մայիսի 28-ը վկայում է, որ հայ ժողովուրդը չնայած փորձություններին, երբեք չի հրաժարվել իր ինքնությունից, իր հայրենիքից և իր արժանապատվությունից։ Անկախությունը երբեք չի տրվել մեզ հեշտությամբ։ Այն ձեռք է բերվել արյամբ, քրտինքով ու կորուստներով։ ... Մանրամասն
23.05.25 ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի՛ շրջանավարտներ․Սրտանց շնորհավորում եմ ձեզ Վերջին զանգի առթիվ։ Այս օրը յուրահատուկ է, որովհետև դուք ավարտում եք ձեր կյանքի կարևորագույն մի փուլ՝ դպրոցական տարիները, որտեղ ձեւավորվել են ձեր մտքերն ու երազանքները, որտեղ ձեռք եք բերել գիտելիք, ընկերություն ու արժեքներ։Դպրոցից դուրս գալիս ձեր առջև բացվում է նոր ճանապարհ՝ լի հնարավորություններով ու պատասխանատվությամբ։ Ես վստահ եմ, որ դուք այդ ճանապարհը կանցնեք արժանապատվորեն, ուժեղ կամքով ու անկեղծ ձգտումով՝ ձեր գործով ու նվիրումով նպաստելու մեր երկրի և համայնքի զարգացմանը։Թանկագի՛ն ուսուցիչներ, ծնողներ, կրթության պատասխանատուներ, շնորհակալություն ձեր նվիրումի, համբերության ու սիրո համար։ Ձեր դաստիարակած սերունդն այսօր կանգնած է կյանքի նոր շեմին, ... Մանրամասն
22.05.25 ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ

Հարգելի՛  Բաղրամյանցիներ․
Տեղեկացնում ենք Ձեզ, որ մայիսի 30-ին՝  ժամը 14։00-ին, Հայաստանի Հանրապետության  Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա 2025 թվականի  ավագանու  թիվ  5 -րդ  հերթական  նիստը։
Հարգանքով՝ ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյանի  համայնքապետարանի աշխատակազմ։

14.05.25 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Հարգելի՛ բնակիչներ․Տեղեկացնում  ենք, որ «Շրջակա  միջավայրի  վրա  ազդեցության  գնահատման  և փորձաքննության  մասին»  ՀՕ -150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝  2025 թվականի մայիսի 29-ին՝  ժամը  12։00-ին  Արմավիրի  մարզի  Բաղրամյան  համայնքի  Արտամետ  բնակավայրի  վարչական  ղեկավարի  նստավայրում  տեղի  կունենա  «ՍԱՆ  ՎԱԼԼԻ»  ՍՊԸ-ի  կողմից  ներկայացված  Արմավիրի մարզի Արտամետի  ավազակոպճային  խառնուրդի  հանքերևակման  տեղամասում  նախատեսվող  օգտակար  հանածոյի  ... Մանրամասն
12.05.25 ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Բագարանի վարչական տարածքում իրականացվել են ճանապարհաշինական աշխատանքներ, որոնք ընդգրկել են ինչպես բնակավայրերի ներսում գտնվող, այնպես էլ դաշտամիջյան ճանապարհների բարեկարգումը։ Ծրագրի հիմնական նպատակն էր բարելավել երթևեկության անվտանգությունն ու ապահովել բնակիչների համար առավել հարմարավետ տեղաշարժի պայմաններ։ Կատարած աշխատանքներն էականորեն բարձրացրել են համայնքի ենթակառուցվածքների մակարդակը՝ նպաստելով տարածաշրջանի շարունակական զարգացմանը և բնակչության կենսամակարդակի բարելավմանը։

09.05.25 ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 9-Ի՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 9-ի՝ Հաղթանակի օրվա առթիվ։
Այս օրը ոչ միայն Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի խորհրդանիշն է, այլև հայ ժողովրդի մեծ մասնակցության ու անմար սխրանքի վկայությունը։ Պատմության էջերում հավերժ գրված է հայ զինվորի անունը, նրա արյամբ ու նվիրումով նվաճված հաղթանակը, որով կերտվեց խաղաղությունը մեր սերունդների համար։Խոնարհվում ենք բոլոր հերոսների, զոհվածների ու վետերանների հիշատակի առաջ։ Նրանք մեր հպարտությունն են, մեր պատմության անմար լույսը։Թող հաղթանակի ոգին ուղեկցի մեզ բոլոր ժամանակներում, միավորի ու ներշնչի մեր ազգին նոր ձեռքբերումների ու խաղաղ կյանքի համար։Փառք մեր հերոսներին, խաղաղություն մեր հայրենիքին, բարօրություն մեր ժողովրդին։

 

08.05.25 ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի՛ երկրապահներ, հարգելի՛ համայնքի բնակիչներ,Շնորհավորում եմ ձեզ Երկրապահի օրվա կապակցությամբ։ Այս օրը բոլորիս համար բացառիկ է, քանի որ մեզ հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս խոնարհվելու մեր քաջ ու անձնազոհ հայրենակիցների առաջ, ովքեր իրենց կյանքը նվիրել են հայրենիքի պաշտպանությանը։ Ձեր նվիրումն ու քաջությունը, ձեր անցած ճանապարհը, ձեր ապրած ու պահած յուրաքանչյուր հաղթանակ մեզ համար վեհ օրինակ են։ Դուք մեր համայնքի, մարզի և ամբողջ հայրենիքի հպարտությունն եք, մեր խաղաղ կյանքի երաշխավորները։ Թող ձեր ընտանիքներում միշտ տիրի խաղաղությունն ու սերը, իսկ ձեր սրտերում՝ վստահությունը, որ ձեր գործն ու պայքարը անմոռաց են ու արժանապատվորեն գնահատված։ Շնորհակալություն ձեր անձնազոհության, հաստատակամության ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
Բաղրամյան համայնքի 40 ամյակին նվիրված միջոցառում
2022 Թ․Բաղրամյան համայնքում կատարված աշխատանքներ
«Վարչապետի գավաթ» հեծանվավազքի համայնքային փուլ
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner