Ղեկավարվելով «Հողային օրեսգրքի»7-րդ հոդվածի 15-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» 18-րդ հոդվածի 1–ի մասի, 31–րդ կետով և հիմք ընդունելով «Օրգանիկ Ֆրութս»ՍՊԸ – ի տնօրեն՝ Ալեն Գալուստյանի դիմումը, ինչպես նաև Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը
1. «Օրգանիկ Ֆրութս» ՍՊԸ – իսեփականության իրավունքով պատկանող /հիմք՝անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 04012022-04-0085 վկայական, տրված 04 հունվարի 2022թ․/ 04-022-0101-0069 կադաստրային ծածկագրով 28․6821 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից 2.5104 հա գյուղատնտեսական նշանակության հողատեսքը փոխադրել «ջրային հողեր» նպատակային նշանակության հողերիոռոգման համար 45.000 ծավալով ջրավազան կառուցելու նպատակով:
2.Առաջարկել իրավաբանական անձ «Օրգանիկ Ֆրութս» ՍՊԸ –ին համայնքային բյուջե վճարել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի կադաստրային արժեքների՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը 5,252,993 (հինգ միլիոն երկու հարյուր հիսուներկու հազար ինը հարյուր իննսուներեք) ՀՀ դրամ:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
4.Սույնորոշումըուժիմեջէմտնումորոշումըընդունմանօրվանհաջորդողօրվանից: