Այսօր: Հինգշաբթի, 12 Սեպտեմբերի 2024թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
11.09.24 ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ

Հարգելի՛ բաղրամյանցիներ․
Տեղեկացնում ենք Ձեզ, որ սեպտեմբերի 18-ին՝  ժամը 14 ։00-ին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա 2024 թվականի  ավագանու  թիվ   9-րդ  հերթական  նիստը։
Հարգանքով՝ ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյանի  համայնքապետարանի աշխատակազմ։

10.09.24 ԻՐԱԶԵԿՈՒՄ ԽԱՂՈՂԱԳՈՐԾՆԵՐԻՆ
Հարգելի՛ խաղողագործներ և տնտեսվարողներ․ Լավագույն առաջարկը Ձեզ համար․ Էկոնոմիկայի նախարարության, «Արարատի խաղողագործների միություն» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն, նախագահ Արսեն Սիմոնյան, հեռ․՝ 093710702) նախաձեռնությամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվել է փաթեթավորման նոր տեխնոլոգիաների ներդրման փորձնական ծրագիր, որի շրջանակներում հանրապետություն է ներմուծվել խաղողի երկարաժամկետ պահպանման համար նախատեսված շուրջ 2000 օրինակ թաղանթներ, որոնք տրամադրվել են Կազմակերպությանը։Կազմակերպությունն առաջարկել է վերը նշված թաղանթներից շուրջ 900 օրինակ անվճար տրամադրել Արմավիրի մարզի, իսկ 1100 օրինակ Արարատի մարզի այն ... Մանրամասն
09.09.24 ԴԻՏԱՀՈՐԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ ԱՐԵՎԱԴԱՇՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ

Բաղրամյան համայնքի  Արևադաշտ բնակավայրում  մեկնարկվել  է   խմելու ջրի  ջրաչափական  դիտահորերի  տեղադրման  աշխատանքները։
Շինարարական  աշխատանքների  ընդհանուր ծախսը  կազմում   է  5․975․000  ՀՀ  դրամ,  որը իրականացվում է  համայնքի  միջոցներով։

02.09.24 ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ,հարգելի՛ մանկավարժներ և ծնողներ.Շնորհավորում եմ բոլորիդ սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:Յուրաքանչյուր ուսումնական տարվա մեկնարկ յուրովի առանձնահատուկ է բոլորիս համար։ Այս նոր աշխարհի փոփոխությունների ժամանակաշրջանում գիտելիքն ու կրթությունն են այն հիմնական միջոցները, որոնցով մարդը, հասարակություններն ու պետությունները պետք է կարողանան դիմագրավել առկա մարտահրավերներին։Սիրելի՛ առաջին դասարանցիներ և մանակպարտեզ հաճախող սաներ, առանձնահատուկ ուզում եմ ձեզ մաղթել խաղաղ ընթացք ձեր կյանքի այս նոր փուլում, որտեղ պետք է սովորեք, գիտելիք ու փորձ ձեռք բերեք և հարստացնեք մեր հանրության մտավոր ներուժը, ինչը ոչ միայն մեր պետության զարգացման ու հզորացման ... Մանրամասն
30.08.24 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Հարգելի՛ բնակիչներ․
Տեղեկացնում ենք, որ համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի, 2024 թվականի սեպտեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Լեռնագոգ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կունենա Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայրի Պ․ Սևակի փողոց 114 հողամաս հասցեում « Յունիքո» ՍՊԸ-ի կողմից ներկայացված արևային ֆոտովոլտային էլեկտրակայանների կառուցման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)։ Քննարկմանը կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ անձիք։
Հիշե՛ք, որ Ձեր մասնակցությունն ու կարծիքը շատ կարևոր է։

 

19.08.24 ԲԱՑԱՌԻԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՔՈԼԵՋՆԵՐԻ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆԿԱԽ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՏԱՐԵԹՎԻՑ
Դուք կարող եք առանց քննություն հանձնելու ընդունվել Հայաստանի ազգային ագրարային համալսարան` սովորելու բակալավրի կրթական ծրագրի առկա և հեռակա ուսուցման համակարգում` համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024թ․ օգոստոսի 1-ի N 46-Լ հրամանի:Առկա ուսուցման համար դիմում-հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը՝ հետևյալ կրթական ծրագրերով․Անասնաբուժություն – 50 տեղ,Ճշգրիտ գյուղատնտեսություն – 35 տեղ։Հեռակա ուսուցման համար դիմում-հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը՝ ՀԱԱՀ բակալավրիատի ոչ տնտեսագիտական բոլոր (բացի «Անասնաբուժություն» և «Ճշգրիտգյուղատնտեսություն») կրթական ծրագրերով - 405 տեղ։Հարցերի դեպքում դիմել ... Մանրամասն
14.08.24 ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ

Տեղեկացնում ենք, որ տուբերկուլոզի վաղ հայտնաբերման նպատակով իրականացվող սքրինինգային միջոցառումների շրջանակներում «Բժիշկներ առանց սահմանների-Ֆրանսիա» կազմակերպության ֆինանսավորմամբ և թոքաբանության ազգային կենտրոնի կողմից տրամադրված թվային CAD արհեստական բանականությամբ շարժական ռենտգեն սարքի միջոցով «Սպիտակ երիցուկ» հասարակական կազմակերպությունն իրականացնելու է ԼՂ –ից տեղահանված բնակչության շրջանում տուբերկուլոզի հայտնաբերման սքրինինգներ, որը անցկացվելու է Բաղրամյան համայնքի Լեռնագոգի ԲԱ ՀՈԱԿ- ում՝ 21․11․2024 թ-ին։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակ
Բաղրամյան համայնքի 40 ամյակին նվիրված միջոցառում
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner