Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանարապետության օրենքի 18-րդ հոդվածով , «Հողային օրեսգրքի»7-րդ հոդվածի 9-րդ 15-ին կետերի պահանջներով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օենքի 14․3-րդ հոդվածի 9-րդ, 12-րդ մասերի պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օենքի 38․1-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ըդունելով ք․ Երևան Ռուբինյանց փողոց 2/3 շենք, թիվ 58 բնակարանի բնակիչ Արթուր Հրայրի Գալստյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը․
1. Համաձայնություն տալ ք․ Երևան Ռուբինյանց փողոց 2/3 շենք, թիվ 58 բնակարանի բնակիչ Արթուր Հրայրի Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող /հիմք՝անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 26042022-04-0091 վկայական, տրված՝ 26 ապրիլի 2022թ․/ 04-091-0106-0031 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության 0,03 հա մակերեսով հողամասը փոխադրել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողերի կատեգորիա գյուղմթերքների վերամշակման, սառնարանային տնտեսություն կառուցելու նպատակով։
2․ «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օենքի 14․3-րդ հոդվածի 14-րդ , 30-րդ մասերով սահմանված կարգով հղամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, հողային հաշվեկշռում։
3․ Անվավեր ճանաչել Բաղրամյան համայնքի ավագանու 11 ապրիլի 2022թ․ N 38-Ա որոշումը։
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում քաղաքացի Արթուր Հրայրի Գալստյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: