|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Բաղրամյան (Բաղրամյան) ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան (Բաղրամյան) համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Բաղրամյան (Բաղրամյան), (0233) 22250, baghramyanhamaynqapetaran@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 մայիսի 2024 թվականի N 48-Ա |
ՍՄԲԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 04-061-0151-0055 ԿԱԴԱՍՏԱՐՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՒՇԱԿԵՐՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29–ի N 1920–Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հուշակերտ բնակավարի բնակիչ՝ Սմբատ Գրիգորյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
- Սմբատ Գրիգորյանի սեփականությունը հանդիսացող, 04--061-0151 -0055 կադաստրային ծածկագրով 0,033069 հա (վկայական 14022023-04-0083 տրված 14 փետրվարի 2023 թվական) գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք, որը ներառված է «Արմավիր-1» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում՝ 0,033069 հա նպատակային նշանակությունը փոփոխել, որպես բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերի։
- Սմբատ Գրիգորյանը համայնքի բյուջե պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքների փոփոխման պահին առկա տարբերությունը, որը կազմում է համապատասխանաբար 174000/մեկ հարյուր յոթանասունչորս հազար/ ՀՀ դրամ,վճարման ժամկետ սահմանել որուշումը ընդունման պահից 30 օրվա ընթացքում:
- Առաջարկել համայնքի ղեկավարի առաջին տեղակալին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
- Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 29փետրվարի 2024թ․ N 09-Ա որոշումը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|
Կողմ -11 ԱՌԱՔԵԼՅԱՆ ՇԱՆԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՆՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԱՆԱՀԻՏ ԿԱՐՈՅԱՆ ԼԵՌՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՀԱՐԹԵՆՅԱՆ ՄՀԵՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՄԿՐՏՉՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՄԱՐՈՒԹ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄՀԵՐ ՀԱՐԹԵՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|