Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օենքի 38․1-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշման 2-րդ և նույն որոշմամբ հաստատված «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու» կարգի 17-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի N 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 22-ի թիվ 154 դրական եզրակացությունը և հաշվի առնելով Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Երվանդաշատ գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող (հիմք՝ սեփականության թիվ 27112019-04-0065 վկայական, տրված՝ 27․11․2019թ․) 04-041-0220-0037 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության 1․0312 հեկտար մակերեսով հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության՝ ընդերքօգտագործման հողեր գործառնական նշանակության։
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
3. Անվավեր ճանաչել Երվանդաշատ գյուղական համայնքի ավագանու 12 հոկտեմբերի 2021թ․ թիվ 29-Ն որոշումը։
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից