Այսօր: Երեքշաբթի, 18 Նոյեմբերի 2025թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 82
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 84-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Բաղրամյան (Բաղրամյան) ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան (Բաղրամյան) համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Բաղրամյան (Բաղրամյան), (0233) 22250, baghramyanhamaynqapetaran@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 նոյեմբերի 2025 թվականի N 84-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՌՆԱԳՈԳ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՓՈՂՈՑ 49 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հաշվի առնելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025 թվականի ՀՀՀ 2-248 գրությունը՝ մանկապարտեզի և հարակից տարածքների նկատմամբ սեփականության իրավունքը նվիրատվության պայմանագրի հիման վրա  Հայաստանի Հանրապետության  Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքին փոխանցելու ցանկության վերաբերյալ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը․

Բաղրամյան համայնքի ավագանին որոշում է՝

1․Տալ համաձայնություն «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայրի Հրանտ Դինքի փողոց 49 հասցեում» իրականացված «120 տեղանոց մանկապարտեզի և 12 առանձնատների կառուցում» ծրագրի շրջանակներում կառուցված ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայրի Հրանտ Դինքի փողոց 49 հասցեի մանկապարտեզը /կադաստրային ծածկագիր 04-045-0014-0049–մակերեսի չափը 0.32681 հա և Հրանտ Դինքի փողոց 49 /13 /կադաստրային ծածկագիր՝ 04-045-0049-0064–մակերեսի չափը 0.00273 հա, Հրանտ Դինքի փողոց 49/14 /կադաստրային ծածկագիր 04-045-0014-0050–մակերեսի չափը 0.11062 հաՀրանտ Դինքի փողոց 49/15 /կադաստրային ծածկագիր 04-045-0014-0057–մակերեսի չափը 0.04658 հա, Հրանտ Դինքի փողոց 49/16 /կադաստրային ծածկագիր 04-045-0014-0065–մակերեսի չափը 0.11687 հա հողամասերը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքին տրամադրելու համար։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


Կողմ -12

ԱՆՏՈՆՅԱՆ ԱՐՍԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՆՄԱՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԿԱՐՈՅԱՆ ԼԵՌՆԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՀԱՐԹԵՆՅԱՆ ՄՀԵՐ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀԱՅԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԵՂԻՇԵ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ՄԱՐՈՒԹ

ՍԱՀԱԿՅԱՆ ՄՈՒՇԵՂ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ՄՀԵՐ ՀԱՐԹԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner