|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Բաղրամյան (Բաղրամյան) ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան (Բաղրամյան) համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Բաղրամյան (Բաղրամյան), (0233) 22250, baghramyanhamaynqapetaran@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 սեպտեմբերի 2024 թվականի N 789-Ա |
ՌՈՒԲԻԿ ԱՐԱՄԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ԶՈՒԳԱՐԱՆԻ, ԾԱԾԿԻ ԵՎ ՊԱՐԻՍՊՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ և 12-րդ կետերով, նկատի ունենալով, որ հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով սեփականատեր Ռուբիկ Արամի Սարգսյանի 2024 թվականի հուլիսի 22-ի դիմումը։ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնք գյուղ Դալարիկ Բաղրամյան փողոց 12 հասցեում գտնվող Ռուբիկ Արամի Սարգսյանի ընտանիքին սեփականության իրավունքով պատկանող 04-036-0019-0033 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված բնակելի տունը 81,6 քառակուսի մետր արտաքին մակերեսով, զուգարանը 8,5 քառակուսի մետր արտաքին մակերեսով, ծածկոցը 50,5 քառակուսի մետր և պարիսպները 13,2 քառակուսի մետր՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող ԱՐՏՊՐՈՋԵՔՏ ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի։ Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2024WGESXH:
- Ինքնակամ կառույցների օրինականացման համար վճարը բնակելի տան 1 քմ-ի համար կազմում է 631.0 (Վեց հարյուր երեսունմեկ) ՀՀ դրամ, զուգարանի, ծածկի և պարիսպների 1 քմ-ի համար կազմում է 378,6 (Երեք հարյուր յոթանասունութ դրամ վեց լումա) ՀՀ դրամ։ Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 78900 (Յոթանասունութ հազար ինը հարյուր) ՀՀ դրամ։
- Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 30 օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475001542 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։
- Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման կադաստրի կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանումում։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄՀԵՐ ՀԱՐԹԵՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|