Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով Կամո Ամրաստանի Մխիթարյանի 2025 թվականի հոկտեմբերի 08-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Քաղաքացի Կամո Ամրաստանի Մխիթարյանին, տալ շինարարության թույտվություն ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնք Հուշակերտ բնակավայր Երևան-Արմավիր մայրուղի 54-55կմ 53 հողամաս /կադաստրայի ծածկագիր՝ 04-061-0134-0016, վկայական՝ 23042025-04-0054 / հասցեում, 109.12 ընդհանուր մակերեսով ավտոլվացման կետի կառուցման աշխատանքներ կատարելու համար։
2.Կամո Ամրաստանի Մխիթարյանը, շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք։
3.Կամո Ամրաստանի Մխիթարյանը, պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ դիմել Բաղրամյան համայնքի ղեկավարին՝ ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար։
4.Կամո Ամրաստանի Մխիթարյանը, պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054095 հաշվեհամարին վճարել 9000 (իննը հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվություն տրամադրելու համար:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: