Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ»ՊՄ-ի 2025 թվականի օգոստոսի 21-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Իրավաբանական անձ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ»ՊՄ-ին, տալ շինարարության թույտվություն ՀՀ /Հ-18,/Մ-5/ - Վանանդ - /Մ-9/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000- կմ 11+100 հատված ասֆալտապատման աշխատանքներ կատարելու համար։
2.«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ»ՊՄ-ն՝ շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք։
3.«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ»ՊՄ-ն՝ պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ դիմել Բաղրամյան համայնքի ղեկավարին՝ ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: