Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի 2025 թվականի օգոստոսի 21-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Իրավաբանական անձ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ-ին, տալ շինարարության թույտվություն ՀՀ Արմավիրի մարզ, Քարակերտ բնակավյր Գայի փ. 96 և Շիրազի փ.30 հակահրդեհային հիդրանտի կառուցման աշխատանքներ կատարելու համար։
2.«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ-ն՝ շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք։
3. «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ-ն՝ պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ դիմել Բաղրամյան համայնքի ղեկավարին՝ ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար։
4.«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ-ն՝ պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054095 հաշվեհամարին վճարել 6000 (վեց հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվություն տրամադրելու համար:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: