Ղեկավարվելով «Հողային օրեսգրքի»7-րդ հոդվածի 15-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» 18-րդ հոդվածի 1–ի մասի, 31–րդ կետով և հիմք ընդունելով «Օրգանիկ Ֆրութս»ՍՊԸ – ի լիազորված անձ Մխիթար Ռսյանի դիմումը, ինչպես նաև Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը 1. «Օրգանիկ Ֆրութս» ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող /հիմք անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 11012022-04-0011 վկայական/ 11 հունվարի 2022թ․/ 04-029-0106-0106 կադաստրային ծածկագրով 75,125 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից 2.4909 հա գյուղատնտեսական նշանակության հողատեսքը փոխադրել «ջրային հողեր» նպատակային նշանակության հողերիոռոգման համար 55.000 ջրավազան կառուցելու նպատակով: 2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |