Ղեկավարվելով «Հողային օրեսգրքի»7-րդ հոդվածի 15-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» 18-րդ հոդվածի 1–ի մասի, 31–րդ կետով և հիմք ընդունելով «Արմեն ֆռուտ ընդ Նատ»ՍՊԸ – ի տնօրեն՝ Հ. Մանուկյանի դիմումը, ինչպես նաև Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը 1. «Արմեն ֆռուտ ընդ Նատ»ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող /հիմք անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 21112018-04-0074 վկայական/ 04-054-0107-0011կադաստրային ծածկագրով 14.88 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից 2.26656 հա գյուղատնտեսական նշանակության հողատեսքը փոխադրել «ջրային հողեր» նպատակային նշանակության հողերիոռոգման համար 55.000 ջրավազան կառուցելու նպատակով:
2.Առաջարկել քաղաքացի «Արմեն ֆռուտ ընդ Նատ»ՍՊԸ –ին համայնքային բյուջե վճարել սույն որոշման 1-ին կետի նշված հողամասի կադաստրային արժեքների ՝նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը 4,783,575 (չորս միլիոն յոթ հարյուր ութսուներեք հազար հինգ հարյուր յոթանասունհինգ) ՀՀ դրամ:
3. Հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում որոշման ընդունման օրվան հաջորդող օրվանից: |