Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 21-ին տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին որոշումը` փաստաթղթի N Կ-21102025-04-0059․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարի 2025 թվականի հոկտեմբերի 09-ի N 684-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝
1)Որոշման մեջ 1-ին կետում «312,7» թիվը փոխարինել «329,1» թվով։
2)Որոշման մեջ 2-րդ կետում «464700 (Չորս հարյուր վաթսունչորս հազար յոթ հարյուր)» թիվը և բառերը փոխարինել «489100 (Չորս հարյուր ութսունինը հազար հարյուր)» թվով և բառերով։
2.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման կադաստրի կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանումում։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: