Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 60-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՄԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բաղրամյան (Բաղրամյան) ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդմասերով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով 

Սահմանել, որ

1.Բաղրամյան համայնքի ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի և համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի՝ 2022 թվականի համար սահմանված դրույքաչափի նկատմամբ կիրառվում է զրոյական դրույքաչափի արտոնություն,   եթե՝  երեխայի ծնողները, կամ ծնողներից մեկը կամ նրա օրինական ներկայացուցիչները կամ օրինական ներկայացուցիչներից մեկը մշտապես կամ փաստացի հաշվառված են Բաղրամյան համայնքում,

ա. զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամ է,

բ. երկկողմանի ծնողազուրկ երեխա է,

գ. անհայտ կորած զինծառայողի երեխա է

դ.1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողի երեխա է,

ե.հաշմանդամ երեխա է.  

2) Բաղրամյան  համայնքի համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի և համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական,  արվեստի դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի՝ 2022 թվականի համար սահմանված դրույքաչափի նկատմամբ կիրառվում է 50% նվազեցում  արտոնությունը՝  

ա. միայնակ մայրերի և միակողմանի ծնողազուրկ երեխաների համար  

բ. ընտանիքի երեք և ավելի անչափահաս երեխաներից միևնույն նախադպրոցական ուսումնական կամ միևնույն արտադպրոցական դաստիարակության        հաստատություններ հաճախող երկու և ավելի երեխաների համար:

2.  Սույն որոշմամբ նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք  են  հանդիսանում  հետևյալ  փաստաթղթերը՝

1) Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի <ա> պարբերությունում  նշված  դեպքերում՝

երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են վերջինիս անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, երեխայի ծնողի կամ ծնողների մահվան վկայականի պատճենը,համապատասխան փաստաթուղթ պատերազմի մասնակից լինելու մասին  տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին:

2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի <դ> և <ե> պարբերություններում  նշված դեպքերում՝

երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են վերջինիս անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակը հավաստող, այդ թվում`բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի որոշման պատճենը, տեղեկանք  բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին:

 

3) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի <ա> պարբերությունում  նշված դեպքերում՝

երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են վերջինիս անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին, ՔԿԱԳ բաժնի տեղեկանքը` երեխայի ծննդյան  վկայականում ծնողի մասին     տեղեկություններ մտցնելու հիմքի վերաբերյալ:

4)որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի <<բ>> պարբերությունում  նշված դեպքերում՝

երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են վերջինիս անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին, տեղեկանք երեխաների` միևնույն նախադպրոցական ուսումնական կամ արտադպրոցական դաստիարակության  հաստատություն հաճախելու վերաբերյալ:

3.Համայնքի ղեկավարին վերապահել սույն որոշման իրականացման լիազորությունները վերապահել համայնքի ղեկավարին

 

4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում  ընդունման  պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner