Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի 2025թվականի օգոստոսի 14-ին տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին որոշումը՝ փաստաթղթի N Կ-14082025-04-0233.
Որոշում եմ ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարի 2025թվականի N 542 Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝
1)Որոշման մեջ՝ վերնագրում հանել «ծածկոցի» բառը:
2)Որոշման մեջ որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի գյուղ Լեռնագոգ Ա. Խաչատրյան փողոց, թիվ 62 հասցեում գտնվող Սուսաննա Համբարձումի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող 04-045-0017-0019 կադաստրային ծածկագրով բնակավայրի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված անասնաշենքը 62.0 քառակուսի մետր արտաքին մակերեսով, ավտոտնակը 32.64 քառակուսի մետր արտաքին մակերեսով, միջանցքը 14.28 քառակուսի մետր արտաքին մակերեսով, կաթսայատունը 5.5 քառակուսի մետր արտաքին մակերեսով և պարիսպ 5.42 քառակուսի մետր՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ Գևորգ Մյասնիկի Թորոսյան Ա/Ձ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի՝ չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2025VYNU9T»:
3)Որոշման մեջ 2-րդ կետում «47900 (Քառասունյոթ հազար ինը հարյուր)» թիվը և տառերը փոխարինել «45400 (Քառասունհինգ հազար չորս հարյուր)» թվով և տառերով:
4)Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման կադաստրի կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանումում:
5)Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: