Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն և 2015 թվականի հոկտեմբերի 29-ի  N 1317-Ն որոշումների դրույթները, ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի 2025 թվականի սեպտեմբերի 24-ի N ՇՍՏ/325/26340-25 ակտը  և «ՎԱՆԱՆԴ ԱԳՐՈ»ՓԲԸ-ի 2025 թվականի հոկտեմբերի 23-ի դիմումը․
                                                                                                            ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
 1. Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի վանադ բնակավայր 7 հասցեում գտնվող «ՎԱՆԱՆԴ ԱԳՐՈ»ՓԲԸ-ին՝ սեփականության իրավունքով պատկանող /կադաստրային ծածկագրով՝ 04-089-0115-0057, / հողամասում նուշի մշակման արտադրամասի կառույցի շահագործման համար, «ՎԱՆԱՆԴ ԱԳՐՈ»ՓԲԸ-ին տալ ավարտական ակտ /շահագործման թույլտվություն/։
2. Իրավաբանական անձ «ՎԱՆԱՆԴ ԱԳՐՈ»ՓԲԸ-ն՝ պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի  900475054194 հաշվեհամարին վճարել 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ տեղական վճար՝ ավարտական ակտը տրամադրելու համար։
 3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: