Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 2-րդ կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 10-ին տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին որոշումը` փաստաթղթի N Կ-10102025-04-0225․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարի 2025 թվականի սեպտեմբերի 09-ի N 636-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝
1)Որոշման վերնագրից հանել «անասնաշենքը» և «զուգարանը» բառերը:
2)Որոշման նախաբանում «0,01185» թիվը փոխարինել «0,007634» թվով, հանել «անասնաշենքը» և «զուգարանը» բառերը։
3)Որոշման մեջ 1-ին կետում «0,01185» թիվը փոխարինել «0,007634» թվով, հանել «26,0 քառակուսի մետր ներքին մակերեսով անասնաշենքը» և «2,0 քառակուսի մետր ներքին մակերեսով զուգարանը» թվերը և բառերը, «14,7» թիվը փոխարինել «5,0»թվով։
2.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման կադաստրի կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանումում։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: