Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 65-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏԱՎԱԶԴ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բաղրամյան (Բաղրամյան) ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐՎԱՆԴԱՇԱՏ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 04-041-0220-0037 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԱՅԼ ՀՈՂԱՏԵՍՔ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 1,0312 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Նորմատիվ իրավական  ակտերի մասին»  Հայաստանի Հանրապետության  օենքի  381-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն  որոշման 2-րդ և նույն որոշմամբ հաստատված «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու» կարգի 17-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի N 599  որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի  22-ի թիվ 154 դրական եզրակացությունը և հաշվի առնելով Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը

1.     Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի  Երվանդաշատ  գյուղում գտնվող  համայնքային սեփականություն հանդիսացող (հիմք՝ սեփականության թիվ   27112019-04-0065 վկայական, տրված՝ 27112019թ)   04-041-0220-0037 կադաստրային  ծածկագրով  գյուղատնտեսական  նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության  10312 հեկտար մակերեսով հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական  նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության՝ ընդերքօգտագործման հողեր գործառնական նշանակության։

 

2.    Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի  նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:

 

3.    Անվավեր ճանաչել  Երվանդաշատ գյուղական համայնքի  ավագանու  12 հոկտեմբերի  2021թ  թիվ  29-Ն որոշումը։

 

   

4.    Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner