Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի հունիսի 20-ին տրված գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին որոշումը` փաստաթղթի N Կ-20062024-04-0182
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարի 2024 թվականի հունիսի 14-ի N 519-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝
1)Որոշման մեջ` վերնագրում, «օրինականացման» բառը փոխարինել «հիմքերի վերականգնման» բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։