Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը 1․Սահմանել՝ Բաղրամյան համայնքի վարչական սահմաններում գործող համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ հաճախող երեխաների վարձավճարների փոխհատուցման դրույքաչափի չափը և տեսակները՝ համաձայն հավելվածի։
2․Սույն որոշմամբ կիրառվող արտոնությունների համար հիմք են հանդիսանում հավելվածում նշված փաստաթղթերը ներկայացումը։
3․Սույն որոշման իրականացման լիազորությունները վերապահել համայնքի ղեկավարի առաջին տեղակալին։
4․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |