Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 20-րդ ենթակետով,համաձայն <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի, 23-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ մասի 1.Հաստատել Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի աճուրդի անցկացման և հողամասերի վարձակալությամբ /կառուցապատման իրավունքով/ մրցույթով տրամադրման կանոնակարգը՝ ըստ հավելվածի:
2.Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ Շ. Առաքելյանին սահմանված կարգով իրականացնել սույն որոշումից բխող պահանջները:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |