Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143.-րդ հոդվածի պահանջներով, «Հողային օրենսգրքի» 7րդ հոդվածի 8-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի ապրիլի 26-ի N 2/փ-121 դրական եզրակացությունը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը ․
- Համաձայնություն տալ <<ՅՈՒՆԻՔՈ>>ՍՊԸ-ԻՆ սեփականության իրավունքով պատկանող, 04-045-0116-0014 կադաստրային ծածկագրով 5,0012 հա մակերեսով հողամասից 0012 հա-ի նպատակային նշանակությունը փոփոխել, որպես Էներգետիկայի,տրանսպորտի,կապի,կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ էներգետիկայի հողերի։
- <<ՅՈՒՆԻՔՈ>>ՍՊԸ-ն համայնքի բյուջե պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքների փոփոխման պահին առկա տարբերությունը, որը կազմում է 10,556,000/տաս միլիոն հինգ հարյուր հիսունվեց հազար/ ՀՀ դրամ, վճարման ժամկետ սահմանել որուշումը ընդունման պահից 30 օրվա ընթացքում:
- 5,0012 հա-ի հա հողամասի փոփոխությունը ենթակա է պետական գրանցման, որը անհրաժեշտ է արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|