Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով,Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը․
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի սեփականություն հանդիսացող Երվանդաշատ բնակավայրում գտնվող <<Շախվառուտ>> կոչվող տարածքից մինչև 2 մետր խորությամբ համայնքի սեփական կարիքների բավարարման նպատակով՝ <<Վանանդ Ագրո>>ՓԲ-ին թույլատրել իրականցնելու պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոյի՝ կավի օգտագործում։ Տվյալ տարածքը ներառված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, բուսահողի խախտում չի լինում, ռեկուլտիվացիայի անհրաժեշտություն չկա, պատմական հուշարձանների տարածք չէ, շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն չունի, տարածքը զուրկ է բուսական ծածկույթից։
- Առաջարկել համայնքի ղեկավարին առաջին տեղակալին՝ իրականացնելու սույն որոշումից բխող իրավական գործառույթներ։
- <<Վանանդ Ագրո>>ՓԲ-ի հետ կնքել համապատասխան պայմանագիր։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|