ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՎԱԾ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ՝ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԳԻՆԱ,ԱՐՏԱՄԵՏ,ԲԱՂՐԱՄՅԱՆ,ԴԱԼԱՐԻԿ,ԼԵՌՆԱԳՈԳ,ՀՈՒՇԱԿԵՐՏ,ՇԵՆԻԿ,ՎԱՆԱՆԴ,ՏԱԼՎՈՐԻԿ , ՔԱՐԱԿԵՐՏ ԵՐՎԱՆԴԱՇԱՏ ԵՎ ԲԱԳԱՐԱՆ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ԱՍՖԱԼՏԱՊԱՏԱՏՄԱՆ ԱՇԽԱՏՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՅՏԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 10-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը․ 1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիաներ ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Արգինա,Արտամետ,Բաղրամյան,Դալարիկ,Լեռնագոգ,Հուշակերտ,Շենիկ,Վանանդ,Տալվորիկ ,Քարակերտ, Երվանդաշատ և Բագարան գյուղերում ասֆալտապատման աշխատանքներ իրականացման հայտը՝ համաձայն հավելվածի
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |