Ղեկավարվելով «Հողային օրեսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին կետով ,«Տեղական ինքնակառավարման մասին» 18-րդ հոդվածի 1–ի մասի,31–րդ կետով,Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքիՏալվորիկ գյուղիհողերի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմված հողաշինարարական գործի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թականի հուլիսի 7-ի թիվ 161 դրական եզրակացությունը, և հիմք ընդունելով քաղաքացի Արթուր Գալստյանի դիմումը, ինչպես նաև Բաղրամյան համայնքի ղեավարի առաջարկությունը 1.ՔաղաքացիԱրթուր Գալստյանիսեփականության իրավունքով պատկանող 04-091-0106-0030կադաստրային ծածկագրի տակ գտնվող 24.2861հա գյուղատնտեսական նշանակության հողերից 0.392հա վարելահողը փոխադրել ջրային հողեր նպատակային նշանակության հողերի:
2.Առաջարկել քաղաքացիԱրթուր Գալստյանիհամայնքի բյուջե վճարել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի կադաստրային արժեքների՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը340.000 (երեք հարյու քառասաուն հաղար դրամ) ՀՀ դրամ:
3.Առաջարկել համայնքի ղեկավարին ՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում քաղաքացի Արթուր Գալստյանիորոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |