Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրաապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրաապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամաբ հաստատված կարգի 47-րդ և 49-րդ կետերով և հիմք ընդունելով Բաղրամյանհամայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության և /կամ/ կառուցապատման իրավունքով տրամադրլու նպատակով մրցույթների կազմակերպման համար ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն կից հավելված 1-ի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |