Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 51-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 2-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Բագարան բնակավայրի վարչական ղեկավար Ի․Գալոյանի և Երվանդաշատ բնակավայրի վարչական ղեկավար Շ․Մուրադյանի դիմումները․ 1․Թույլատրել սանիտարական մաքրման նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Բագարան և Երվանդաշատ բնակավայրերի վարչական տարածքում՝ Արաքս և Ախուրյան գետերի ափամերձ հատվածներում, կատարել մացառուտների, թփուտների, կոտրված և չորացած ծառերի ծառահատում։ 2․Բնակինչների կողմից հատումից առաջացած փայտանյութը սահմանված կարգով հաշվառել և անհատական օգտագործման նպատակով հատկացնել Բագարան և Երվանդաշատ բնակավայրերում գրանցված ընտանիքներին։ 3․Որոշման կատարման հսկողությունը վերապահել՝ Բագարան բնակավայրինը՝ վարչական ղեկավար Ի․Գալոյանին, Երվանդաշատ բնակավայրինը՝ վարչական ղեկավար Շ․Մուրադյանին։ 4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|