Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143 -րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Ավագանու 2025 թվականի մարտի 31-ի N 33-Ա որոշումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Քարակերտ գյուղի Հինգ հարկերի փողոց 2/4 հասցեում գտնվող Դավիթ Հրայրիկի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող / կադաստրային ծածկագիր՝ 04-096-0121-0264 / 0,04 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողատեսքը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի:
2.Հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: