Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունով և 26-րդ կետի 1-ին ենթակետով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի կարիքների համար` «Բաղրամյան համայնքի Վանանդի, Երվանդաշատի, Շենիկի, Դալարիկի, Լեռնագոգի, Քարակերտի թիվ 1, Քարակերտի թիվ 2 և Արգինայի մանկապարտեզ ՀՈԱԿ-ների սննդամթերքի» ձեռքբերման նպատակով ստեղծել ԱՄԲՀ-ԳՀԱՊՁԲ-25/03 ծածկագրով գնանշման հարցման գնահատող հանձնաժողով՝ համաձայն հավելվածի։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։