Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 2-րդ մասով,Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 02-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 9-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ,հիմք ընդունելով Ամար Կնյազի Շամոյանի 2025 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 594 դիմումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարին կից խնամակալության ևհոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 03-ի թիվ 05 նիստի թիվ 05 արձանագրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Արևադաշտ գյուղի Գ. Չաուշի փողոց, տուն 6/2 հասցեի բնակիչ Վլադիկ Կնյազի Շամոյանի /ծնվ. 11.02.2022թ, ծննդյան վկայական` ԲԱ 521318, տրված 15.02.2022թ / նկատմամբ սահմանել խնամակալություն` խնամակալ նշանակելով նրա եղբորը` Ամար Կնյազի Շամոյանին /ծնվ. 12.12.2002թ, անձ. AV 0690248, տրված 28.03.2023թ, 063-ի կողմից/:
2. Ամար Կնյազի Շամոյանին վերապահել ի շահ իր եղբոր` Վլադիկ Կնյազի Շամոյանի, հանդես գալ նրա իրավունքների ու շահերի պաշտպանությամբ ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում` ներառյալ դատարանում, հոգալ իր խնամարկյալի ապրուստը, ապահովել նրա խնամքն ու բուժումը, կրթությունը և դաստիարակությունը:
3. Հսկողություն սահմանել Վլադիկ Կնյազի Շամոյանի նկատմամբ խնամակալ նշանակված Ամար Կնյազի Շամոյանի գործունեության նկատմամբ, այդ թվում` մշտադիտարկումների միջոցով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: