Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Բաղրամյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 110-Ն որոշման հավելվածի դրույթների պահանջները, և անհատ ձեռնարկատեր Ալվինա Միքայելի Կարաօգլանյանի 2025 թվականի նոյեմբերի 04-ի հայտը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 05-ի թիվ 3268)․
Որոշում եմ՝
1․ Անհատ ձեռնարկատեր Ալվինա Միքայելի Կարաօգլանյանին տալ 2025 թվականի հուլիսի 01-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Բաղրամյան համայնքի Բաղրամյան բնակավայրի, Շիրազի փողոց, տուն 4 հասցեում գտնվող հիմնական շինությունում (20 քառակուսի մետր մակերես) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկության նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն։
2․ Անհատ ձեռնարկատեր Ալվինա Միքայելի Կարաօգլանյանը պարտավոր է Բաղրամյանի համայնքապետարանի 900475054061 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։