Ղեկավարվելով«Տեղականինքնակառավարմանմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 18-րդհոդվածի 1-ինմասի 31-րդկետի, ՀայաստանիՀանրապետությանՀողայինօրենսգրքի 3-րդհոդվածի 1-ինմասի 1-ինկետի, 7-րդ հոդվածի, 8-րդհոդվածի 1-ինմասի, ՀայաստանիՀանրապետությանկառավարության 2011 թվականիդեկտեմբերի 29-իթիվ 1918-Ն որոշման 2-րդևնույնորոշմամբհաստատված«Հողերիօգտագործմանժամանակավորսխեմաներկազմելու» կարգի 17-րդկետերիդրույթներովևհիմքընդունելովՀայաստանիՀանրապետությանվարչապետի 2001 թվականիօգոստոսի 13-իN 599 որոշմամբստեղծվածհողերիօգտագործմանժամանակավորսխեմաներիհամաձայնեցմանմիջգերատեսչականհանձնաժողովի 2022թվականիապրիլի 11-իթիվ34դրականեզրակացությունը, Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Քարակերտ գյուղի բնակիչԳևորգ Մանուկի Այվազյանի դիմումը, 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Քարակերտ գյուղում գտնվող քաղաքացի Գևորգ Մանուկի Այվազյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ սեփականության թիվ 23082016-04-0019 վկայական, տրված՝ 23․08․2016թ․ ) 04-096-0122-0152 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0․5 հեկտար մակերեսով այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասից 0․09 հեկտար մակերեսով հողամասը փոխադրել բնակավայրերի հողեր նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման հողեր գործառնական նշանակության, որի արդյունքում այդ հողամասում քաղաքացու կողմից ինքնակամ կառուցված խանութը օրենքով սահմանված հարգով հնրարավոր կլինի օրինականացնել։
2. Առաջարկել քաղաքացի Գևորգ Մանուկի Այվազյանին համայնքային բյուջե վճարել սույն որոշման 1-ին կետի նշված հողամասի կադաստրային արժեքների ՝նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը 296․865 (երկու հարյուր իննսունվեց հազար ութ հարյուր վաթսունհինգ ) ՀՀ դրամ:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում որոշման ընդունման օրվան հաջորդող օրվանից: |