Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձը՝ համաձայն հավելված 1-ի:
2․Հաստատել Բաղրամյան համայնքի 2024 թվականի բյուջեն՝
1) եկամուտների գծով` 918675.0 հազար դրամ. 2) ծախսերի գծով` 918675.0 հազար դրամ. 3) դեֆիցիտը (պակասուրդը)` 0.0 հազար դրամ:
3․Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները` համաձայն հատված 1-ի:
4․Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման` համաձայն հատված 2-ի:
5․Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 3-ի:
6․Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 6-ի:
7․Թույլատրել Բաղրամյան համայնքի ղեկավարին «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվացի 3-րդ կետի համաձայն համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման ընթացքում կատարել 30 տոկոսի չափով վերաբաշխումներ։ Սույն փոփոխությունները կատարել այնպես, որ բյուջետային տարվա ընթացքում կատարված փոփոխությունների հանրագումարը չգերազանցի սահմանված չափաքանակը։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից: |