Ղեկավարվելով «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» 18-րդ հոդվածի 1–ի մասի 31–րդ կետով, և հիմք ընդունելով Դալարիկ բնակավայրի բնակիչ՝ Ռոբերտ Վահանի Ավագյանի դիմումը և Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը․
- «Ռոբերտ Վահանի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող /հիմք անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 07112023-04-0096 վկայական /07 նոյեմբերի 2023թ․04-036-0292-0008 կադաստրային ծածկագրով 0,2363 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքը, փոխադրել արդյունաբերական, ընդերքօգտագործման, և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղարտադրական գործառնական նշանակության հողերի, գյուղատնտեսական ապրանքի վերամշակող տնտեսություն կառուցելու նպատակով:
- Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|