Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի դեկտեմբերի 12-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրանց գտնվելու և տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2006թվականի օգոստոսի 28-ի թիվ 11 որոշումը
Որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղում Կարեն Վարդանյանի ընտանիքին սեփականության իրավունքով պատկանող բնակարանին /վկայականի համարը 1845296/ տալ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի <<Լեռնագոգ գյուղ, 1-ին փողոց 17 շենք 5 բնակարան>> հասցեն:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե՝ պետական գրանցման համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: