Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ և 12-րդ կետերով, նկատի ունենալով, որ հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով սեփականատեր Մարգարիտ Շավարշի Ավագյանի 2024 թվականի օգոստոսի 19-ի դիմումը։ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնք գյուղ Վանանդ Պ․ Սևակի փողոց, 79 հասցեում գտնվող Մարգարիտ Շավարշի Ավագյանի ընտանիքին սեփականության իրավունքով պատկանող 04-089-0007-0005 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված բնակելի տունը 162,21 քառակուսի մետր արտաքին մակերեսով, օժանդակ շինությունները 175,34 քառակուսի մետր արտաքին մակերեսով և պարիսպը 6,5 քառակուսի մետր՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ Արարատ Մասիսի Բազոյան Ա/Ձ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի։ Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 20245JF9SN:
- Ինքնակամ կառույցների օրինականացման համար վճարը բնակելի տան 1 քմ-ի համար կազմում է 743.0 (Յոթ հարյուր քառասուներեք) ՀՀ դրամ, օժանդակ շինությունների և պարիսպի 1 քմ-ի համար կազմում է 445,8 (Չորս հարյուր քառասունհինգ դրամ ութ լումա) ՀՀ դրամ։ Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 201700 (Երկու հարյուր մեկ հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ։
- Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 30 օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475001542 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։
- Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման կադաստրի կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանումում։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|