Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով, հիմք ընդունելով Արման Մարատի Հակոբջանյանի լիազոր անձ՝ Արսեն Նվերիկի Սարգսյանի 2024 թվականի մայիսի 31-ի հայտը և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի հունիսի 19-ին տրված գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին որոշումը` փաստաթղթի N Կ-19062024-04-0184 ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Քաղաքացի Արման Մարատի Հակոբջանյանին՝ լիազոր անձ Արսեն Նվերիկի Սարգսյան, տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) - Արման Մարատի Հակոբջանյանին սեփականության իրավունքով պատկանող Արմավիրի մարզ Բաղրամյան համայնքի Դալարիկ գյուղի /կադաստրային ծածկագիր 04-036-0135-0105/ հասցեում ոռոգման ջրավազանի և գյուղատնտեսական ապրանքների վերամշակման տնտեսության կառուցման համար:
- Արման Մարատի Հակոբջանյանը՝ լիազոր անձ Արսեն Նվերիկի Սարգսյան, պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարի 2024 թվականի մայիսի 31-ի N 469-Ա որոշումը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|