Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով «ԵՐԵՎԱՆ ՄԱՐՄԸԼԵՅԴ ԻՆԴԸՍԹՐԻՍ»ՍՊԸ-ի ներկայացուցիչ՝ Ա. Վարդանյանի 2025 թվականի հոկտեմբերի 10-ի հայտը․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Իրավաբանական անձ «ԵՐԵՎԱՆ ՄԱՐՄԸԼԵՅԴ ԻՆԴԸՍԹՐԻՍ»ՍՊԸ-ին՝ ներկայացուցիչ Ա. Վարդանյան, տալ նախագծման թույլտվություն(ճարտարապետահատակագծային առաջադրանք) - «ԵՐԵՎԱՆ ՄԱՐՄԸԼԵՅԴ ԻՆԴԸՍԹՐԻՍ»ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզ Բաղրամյան համայնք Քարակերտ բնակավայր Հինգ հարկերի փողոց 13 հողամաս/կադաստրային ծածկագիր՝ 04-089-0104-0057, վկայական՝ 02062023-04-0048/, 113.4 ք.մ չափերի շվաքարանի կառուցման աշխատանքներ կատարելու համար:
- «ԵՐԵՎԱՆ ՄԱՐՄԸԼԵՅԴ ԻՆԴԸՍԹՐԻՍ»ՍՊԸ-ն՝ ներկայացուցիչ Ա. Վարդանյան, պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
- «ԵՐԵՎԱՆ ՄԱՐՄԸԼԵՅԴ ԻՆԴԸՍԹՐԻՍ»ՍՊԸ-ն՝ ներկայացուցիչ Ա. Վարդանյան, պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054095 հաշվեհամարին վճարել 10 000 (տասը հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ նախագծման թույլտվություն տրամադրելու համար։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|