Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ և 12-րդ կետերով, նկատի ունենալով, որ հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով սեփականատեր Հրաչիկ Սերոժի Դեմիրչյանի 2025 թվականի հոկտեմբերի 23-ի դիմումը։ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնք գյուղ Վանանդ Սայաթ-Նովա փողոց 3 հասցեում գտնվող Հրաչիկ Սերոժի Դեմիրչյանի, Գրետա Սիսակի Սահակյանի, Լիլիթ Հրաչիկի Դեմիրչյանի, Լուսինե Հրաչիկի Դեմիրչյանի և Գարիկ Հրաչիկի Դեմիրչյանի ընտանիքին սեփականության իրավունքով պատկանող 04-089-0005-0020 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված բնակելի տունը 82,0 քառակուսի մետր արտաքին մակերեսով, նկուղի մուտքը 12,54 քառակուսի մետր արտաքին մակերեսով, ավտոտնակը 36,4 քառակուսի մետր արտաքին մակերեսով, մառանը 20,68 քառակուսի մետր արտաքին մակերեսով, ծածկը 13,2 քառակուսի մետր և 1 /մեկ/ դուռը։ Համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձ Գևորգ Մյասնիկի Թորոսյան ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինության հատակագծի։ Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2024JTBZWD:
- Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը բնակելի տան 1 քառակուսի մետրի համար կազմում է 743,0 (Յոթ հարյուր քառասուներեք) ՀՀ դրամ, օժանդակ շինությունների համար կազմում է 445,8 (Չորս հարյուր քառասունհինգ դրամ ութ լումա) ՀՀ դրամ, 1 /մեկ/ դռան համար բազային տուրքի 10-պատիկի չափով ։ Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 108000 (Մեկ հարյուր ութ հազար) ՀՀ դրամ։
- Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 30 օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475001542 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։
- Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման կադաստրի կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանումում։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|