Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Բաղրամյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 110-Ն որոշման հավելվածի դրույթների պահանջները, և անհատ ձեռնարկատեր Գոռ Ազատի Նահապետյանի 2025 թվականի հոկտեմբերի 16–ի հայտը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբեի 27-ի թիվ 3246)․
Որոշում եմ՝
1․Անհատ ձեռնարկատեր Գոռ Ազատի Նահապետյանին տալ 2025 թվականի հուլիսի 01-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Բաղրամյան համայնքի Դալարիկ բնակավայրի, Երևանյան խճուղի 3/1 հասցեում գտնվող հիմնական շինությունում (48 քառակուսի մետր մակերես) հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն։
2․ Անհատ ձեռնարկատեր Գոռ Ազատի Նահապետյանը պարտավոր է Բաղրամյանի համայնքապետարանի 900475056066 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 11000 (տասնմեկ հազար) ՀՀ դրամ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։