Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի 162-րդ, 163-րդ հոդվածներով, 169-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ կետերով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, և հիմք ընդունելով Շանթ Առաքելյանի 2025 թվականի հոկտեմբերի 30-ի դիմումը․
Որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարի 2025 թվականի հոկտեմբերի 21–ի N 704–Ա որոշման մեջ կատարել փոփոխություն.
1)Որոշման մեջ 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանին տրամադրել ամենամյա արձակուրդից մաս՝ 13 աշխատանքային օր տևողությամբ, 2025թվականի հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 7-ը ներառյալ»։
2․ Շանթ Առաքելյանի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարի պարտականությունների կատարումը վերապահել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մհեր Հարթենյանին։
3․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին՝ կատարել ամենամյա արձակուրդի համար վճարում։
4.Շանթ Առաքելյանին աշխատանքի մեջ համարել 2025 թվականի նոյեմբերի 10-ից։
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: