Ղեկավարվելով  <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 31-րդ և 50-րդ  կետերի դրույթներով  և հիմք ընդունելով  Պետրոս Մարուքյանի դիմումը. 
                                                                                                         
 ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Քարակերտ գյուղի վարչական տարածքում գտնվող Պետրոս Մարուքյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանին /կադաստրային ծածկագիր՝ 04-096-0014-0022-003-001/  տալ <<Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնք, գյուղ Քարակերտ, Բաբաջանյան փողոց, 5 շենք 3 բնակարան  >> հասցեն:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն  առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի միավորված մարզերի ստորաբաժանում:
3.Սույն  որոշումն  ուժի մեջ  է մտնում ընդունման պահից: