Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ և 12-րդ կետերով, նկատի ունենալով, որ հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով սեփականատեր Ջեմմա Խատիֆի Սարոյանի 2025 թվականի հոկտեմբերի 16-ի դիմումը։ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնք գյուղ Վանանդ Ա․ Մարտիրոսյան փողոց 47 հասցեում գտնվող Ջեմմա Խատիֆի Սարոյանին սեփականության իրավունքով պատկանող 04-089-0002-0004 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված հարթակը 5,3 քառակուսի մետր, նկուղը 23,8 քառակուսի մետր արտաքին մակերեսով, թոնրատունը 21,2 քառակուսի մետր արտաքին մակերեսով, անասնաշենքը 321,2 քառակուսի մետր արտաքին մակերեսով և պարիսպը 2,02 քառակուսի մետր։ Համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձ Գևորգ Մյասնիկի Թորոսյան ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինության հատակագծի։ Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2024XFVUVQ:
- Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը հարթակի, նկուղի, պարսպի, թոնրատան, անասնաշենքի 1 քառակուսի մետրի համար կազմում է 445,8 (Չորս հարյուր քառասունհինգ դրամ ութ լումա) ՀՀ դրամ։ Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 166600 (Մեկ հարյուր վաթսունվեց հազար վեց հարյուր) ՀՀ դրամ։
- Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 30 օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475001542 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։
- Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման կադաստրի կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանումում։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|